Ժամանակակից ուրբանիզացման բնորոշ գծերը
Սուբուրբանիզացիա: Ռուրբանիզացիա: Տեխնոպոլիս
Ժամանակակից ուրբանիզացիան հասել է բավականին բարձր զարգացման մակարդակի: Նախկինում ագլոմերացիաների աճը կատարվում էր միայն սուբուրբանիզացիայի շնորհիվ (անգլ. \(suburb\) –արվարձան, լատ.՝ \(urbanus\)- քաղաք ), այսինքն՝ խոշոր քաղաքների աճը կատարվում էր հիմնականում արվարձանների հաշվին, որոնք, ընդարձակվելով, աստիճանաբար ձուլվում էին խոշոր քաղաքների հետ և առաջացնում նոր ագլոմերացիաներ կամ մեգապոլիսներ (խոշոր քաղաքներ): Այժմ քաղաքների աճը կատարվում է հիմնականում ռուրբանիզացիայի միջոցով (\(rur\)-գյուղ):
Ուշադրություն
Սուբուրբանիզացումն այժմ էլ բնորոշ է և միտում ունի ստեղծել ուրբանիզացված շրջաններ, իսկ ռուրբանիզացիան ուրբանիզացման համեմատաբար նոր ձև է, երբ քաղաքային բնակավայրերի աղտոտված օդից, աղմուկից, հանցագործություններից խուսափելով՝ մի շարք մեծահարուստներ իրենց առանձնատները կառուցում են բուն քաղաքից տասնյակ կիլոմետրեր հեռու:
Այդպիսի առանձնատների կուտակումների առաջացման երևույթն էլ կոչվում է ռուրբանիզացիա: Այն բնորոշ է զարգացած պետություններին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրասնիա, Իտալիա և այլն): Զարգացող երկրներին բնորոշ է «կեղծ ուրբանիզացիան», երբ քաղաքային բնակչության աճը կապված է ոչ միայն քաղաքների արդյունաբերական զարգացման հետ, այլ հողազուրկ գյուղացիների ներգաղթով դեպի քաղաք՝ աշխատանք գտնելու նպատակով: Սակայն իրականում նրանք լրացնում են այդ քաղաքների տնանկների (անտունների) և գործազուրկների ստվար շարքերը՝ էլ ավելի սրելով ուրբանիզացման հիմնախնդիրները: Այս երևույթը բնորոշ է նաև Թուրքիային, որտեղ գյուղից գաղթած բնակչությունը բնակվում է անգամ մեկ գիշերվա ընթացքում ստեղծված կացարաններում, խրճիթներում:
Նկարում Ռիո դե Ժանեյրոյի ֆավելներից (ծայրամաս, «հետնախորշ») մեկն է, որտեղ բացակայում են զարգացած ենթակառուցվածքները և որոնք հռչակված են հանցավորության բարձր մակարդակով:
Նկարում Լա Պասն է՝ Բոլիվիայի մայրաքաղաքը, որն ամենաբարձրադիր մայրաքաղաքն է աշխարհում (մոտ \(3700\) մ) և հռչակված է հտրանսպորտային միջոցների հաճախակի խցանումներով
Նկարում Լոնդոնն ու Պեկինն (Բեյջին) են՝ «պարուրված» սմոգով
Ժամանակակից ուրբանիզացիայի հաջորդ միտումը տեխնոպոլիսների առաջացումն է:
Տեխնոպոլիսն այնպիսի քաղաքն է, որտեղ հիմնական բնակչության մեծ մասը զբաղված է գիտական գործունեությամբ, և այստեղ կատարվող գյուտերն անմիջապես ներդրվում են արտադրության մեջ՝ բավականին կրճատելով գիտնականի մտքում ստեղծված գյուտի և իրական արտադրանքի պատրաստման ժամանակամիջոցը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում է «Սիլիկոնյան հովիտը», որը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման ուղղությամբ առաջատարն է աշխարհում:
Նկարում աշխարհռչակ ՏՏ ընկերություններ են՝ տեղակայված «Սիլիկոնյան հովիտում»
Ներկայումս նույնպես ձևավորվում և ընդարձակվում են մեգալոպոլիսները, որոնցից հայտնի են ԱՄՆ-ի Չիփիթսը (Մեծ լճերի շրջանում, Չիկագո և Փիթսբուրգ քաղաքների միջև), Բոսվաշը, (Բոստոնից Վաշինգոն տարածվող ուրբանիզացված գոտին), Սան-Սանը (Սան-Ֆրանցիսկոյից Սան-Դիեգո), Ճապոնիայի Տոկայդոն (Հոնսյու կղզում, Օսակայից Տոկիո):
Ուշադրություն
Քաղաքներում բնակչության կուտակումը հանգեցնում է բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խաթարման, քանի որ քաղաքային բնակչության մեծացմանը զուգընթաց ավելանում է շրջակա միջավայր (մթնոլորտ, ջրոլորտ և այլն) արտանետվող վնասակար նյութերի քանակը (ածխաթթու գազ, աերոզոլեր, փոշի, ծխի, մրի մասնիկներ), որի պատճառն ինչպես կենցաղային, այնպես էլ՝ արդյունաբերական թափոններն են, կանաչ տարածությունների կրճատումը բնակելի տարածքներ ստեղծելու նպատակով:
Էկոլոգիական կամ աշխարհագրական հավասարակշռությունը էկոհամակարգի և ընդհանրապես շրջակա միջավայրի այն վիճակն է, երբ բաղադրիչների փոխազդեցությունը հավասարակշռված է, և տեղի է ունենում համակարգի կայուն բնական զարգացում:
Այսպիսով՝ ուրբանիզացիան ուղեկցվում է նաև հետևյալ անցանկալի երևույթներով.
-մեծանում է սահմանափակ տարածքում բնակվողների թվաքանակը, այսինքն՝ բնակչության միջին խտությունը, բնակչության տեղաբաշխումը դառնում է ավելի անհավասարաչափ,
-մեծանում է հանցավոր միջավայրի ստեղծման և հանցագործություների թվի աճի հավանականությունը,
-մեծանում է հանցավոր միջավայրի ստեղծման և հանցագործություների թվի աճի հավանականությունը,
-օր.՝ «կեղծ ուրբանիզացիան» բերում է ինչպես գյուղաբնակների թվի կրճատում, այնպես էլ՝ քաղաքաբնակների թվի ավելացում, որի հետևանքով ավելի են սրվում քաղաքում առկա հիմնախնդիրները, ինչպես օրինակ՝ ներգաղթող գյուղացիներին պարենով, բնակարանով, առողջապահական ծառայություններով ապահովելու խնդիրները:
-նշված խնդիրներն էլ ավելի են բարդացնում քաղաքային բնակավայրերի շրջակա միջավայրի աղտոտվածությունը՝ վատթարացնելով նրա վիճակը:
-նշված խնդիրներն էլ ավելի են բարդացնում քաղաքային բնակավայրերի շրջակա միջավայրի աղտոտվածությունը՝ վատթարացնելով նրա վիճակը:
Քոչվոր անասնապահներ
Աղբյուրները
Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ա. Գասպարյան, Ռ. Մկրտչյան ,Լ.Վալեսյան, Աշխարհագրություն 9, Բնօգտագործում և բնապահպանություն, Երևան,«Լույս »
2003Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,\(2013\), Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
DEMOGRAPHIA WORLD URBAN AREAS12th ANNUAL EDITION April 2016
(Built Up Urban Areas or World Agglomerations), demographia.com/db-worldua-index.htm
(Built Up Urban Areas or World Agglomerations), demographia.com/db-worldua-index.htm
United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2014).
World Urbanization Prospects: The 2014 Revision, Highlights (ST/ESA/SER.A/352)
http://www.worldometers.info/world-population/
World Urbanization Prospects: The 2014 Revision, Highlights (ST/ESA/SER.A/352)
http://www.worldometers.info/world-population/
http://www.worldatlas.com/citypops.htm
https://www.google.com/maps/d/viewer?hl=en_US&mid=1f2t7Nx_e9n-ncLB-9EJ291Jy9B8