Բնակչության տարաբնակեցում
Տարաբնակեցում: Քաղաքներ: Ագլոմերացիա
Տարաբնակեցումը որոշակի տարածքում բնակչության տեղաբաշխումն է ըստ բնակավայրերի և դրանց համակարգերի: Տարաբնակեցման հիմնական տիպերը երկուսն են՝ գյուղական և քաղաքային:
Տարբերում ենք քաղաքային և գյուղական տարաբնակեցում:
 
Երևան քաղաք
գյուղ
24300.jpg71633.jpg
Քաղաքը բնակավայր է, որի բնակիչները զբաղված են ոչ գյուղատնտեսական աշխատանքներով, ներգրավված են հիմնականում արդյունաբերության և առևտրի մեջ, ինչպես նաև սպասարկման, կառավարման, գիտության և մշակույթի ոլորտներում:
Ներկայումս քաղաքների աճի համաշխարհային գործընթացը զարգանում է երեք հիմնական ուղղություններով:

Առաջին ուղղությունն ամբողջ բնակչության մեջ քաղաքային բնակչության բաժնի (%) աճի արագ թափն է (տեմպը), ինչը պայմանավորված է գյուղից դեպի քաղաք մշտական ներգաղթով:
Երկրորդ ուղղությունը խոշոր քաղաքներում քաղաքային բնակչության համակենտրոնացման ուժեղացումն է: Խոշոր քաղաքներն աճում են ավելի արագ, քան մյուս քաղաքները:
Երրորդ ուղղությունը  խոշոր քաղաքների տարածական ընդարձակումն է և քաղաքների տարածքային խմբերի ձևավորումը: Խոշոր քաղաքներին կից առաջանում են քաղաք- արբանյակներ, որոնց միջև ձևավորվում են շատ սերտ կապեր: Առաջանում են բազմակենտրոն և միակենտրոն քաղաքային տարածական կուտակումներ (ագլոմերացիաներ):
 
Նկարը վերաբերում է քաղաք-ագլոմերացիա-մեգալոպոլիս շղթային, որտեղ ցույց է տրված, որ քաղաքների կուտակումից առաջանում են ագլոմերացիաներ, իսկ ագլոմերացիաների կուտակումից՝ մեգալոպոլիսներ:
 
Մեգա.png
 
Նկարում ժամանակակից ուրբանիզացման հիմնական երեք ուղղություններն են.
 
Ուրբաիզացմանն ուղղություններրը.jpg
 
Քաղաքները դասակարգվում և խմբավորվում են ըստ մի քանի հատկանիշների, որոնցից առավել հաճախ օգտագործվում են միջին մարդաշատությունը, գործառույթները (ֆունկցիաները), զբաղեցրած տարածքը և այլն:

Ըստ միջին մարդաշատության տարբերում են փոքր (մինչև \(50\) հզ. բնակիչ), միջին (\(50-100\) հզ. բնակիչ), մեծ (\(100-250\) հզ. բնակիչ), խոշոր (\(250-500\) հզ. բնակիչ) և գերխոշոր (\(500\) հզ.-ից ավելի բնակիչ) քաղաքներ: Գերխոշոր քաղաքների շարքում առանձնացնում են միլիոնանոց քաղաքները (Օր.՝ Տոկիո, Մոսկվա, Մեխիկո, Սեուլ և այլն):
 
Նկարում քաղաքների խմբավորումն է (ըստ միջին մարդաշատության)
 
Քաղաքների խմբեր.jpg
 
Աղյուսակում Աշխարհի խոշորագույն քաղաքային կուտակումներն են (մեգալոպոլիսները՝ ըստ բնակչության թվի), ուշադրություն՝ աղյուսակում Նյու Յորքի տվյալը վերաբերում է ագլոմերացիային, իսկ Տոկիո-Յոկոհաման՝ մեգալոպոլիսին:
 
\(2016\) թ.
   
 քաղաք1.jpg

Տեսարաններ աշխարհի տարբեր քաղաքներից
 
քաղաք.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,\(2013\), Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008    
DEMOGRAPHIA WORLD URBAN AREAS12th ANNUAL EDITION April 2016
(Built Up Urban Areas or World Agglomerations), demographia.com/db-worldua-index.htm
United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2014).
World Urbanization Prospects: The 2014 Revision, Highlights (ST/ESA/SER.A/352)
 http://www.worldometers.info/world-population/
http://www.worldatlas.com/citypops.htm
https://www.google.com/maps/d/viewer?hl=en_US&mid=1f2t7Nx_e9n-ncLB-9EJ291Jy9B8
http://www.worldatlas.com/citypops.htm