Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Աշխարհի բնակչության տեղաբաշխումը | Ներկայացվում է աշխարհի բնակչության տեղաբաշխման ընդհանուր պատկերը, գաղափար է տրվում բնակչության միջին խտության մասին |
2. | Բնակչության տեղաբաշխման առանձնահատկությունները | Քննարկվում են աշխարհի բնակչության տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները և ներկայացվում են բնակչության կուտակման արեալները |
3. | Միգրացիաներ | Ներկայացվում են աշխարհի բնակչության միգրացիաների մասին ընդհանուր տեղեկություններ՝ բերելով օրինակներ միգրացիաների տարբեր տեսակների մասին |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Աշխարհի բնակչության տեղաբաշխումը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Թեստային առաջադրանքը միտված է աշխարհի բնակչության տեղաբաշխման վերաբերյալ աշակերտների գիտելիքների ստուգմանը |
2. | Բնակչության միջին խտության որոշում բնակչության թվի և տարածքի միջոցով | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Խնդիրն ուղղված է բնակչության միջին խտության ցուցանիշի հաշվարկման իմացությանը |
3. | Երկրի տարածքի որոշումը բնակչության միջին խտության միջոցով | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2.5Մ. | Խնդրի ճիշտ լուծման շնորհիվ աշակերտները կորոշեն երկրի տարածքի մակերեսը՝ ունենալով բնակչության միջին խտությունը: Նրանք կամրապնդեն իրենց գիտելիքները, կզարգացնեն կարողությունները նմանօրինակ խնդիրների լուծման շնորհիվ |
4. | Համեմատական աշխատանք | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Առաջադրանքը միտված է աշակերտների վերլուծական կարողությունների զարգացմանը՝ համեմատելով տարբեր պետությունների վերաբերյալ ցուցանիշները |
5. | Աշխարհի բնակչության խոշոր կուտակման արեալները | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 3Մ. | Առաջադրանքն ուղղված է աշխարհի բնակչության խոշոր կուտակման արեալների վերաբերյալ գիտելիքների ստուգմանը |
6. | Միգրացիաներ | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Առաջադրանքը վերաբերում է միգրացիաների տեսակներին, ձևերին՝ ուղղված լինելով աշխարհի բնակչության մեխանիկական շարժի վերաբերյալ գիտելիքների ստուգմանը |
7. | Աշխարհի բնակչության տեղաբաշխումը-քարտեզ | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Առաջադրանքը միտված է աշակերտների քարտեզագրական գիտելիքների խորացմանը՝ օգտագործելով աշխարհի բնակչության տեղաբաշխման քարտեզը |
8. | Բնակչության թվի որոշումը բնական և մեխանիկական շարժի միջոցով | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 7Մ. | Խնդիրը վերաբերում է երկրի բնակչության թվի հաշվարկին, երբ տրված են բնական աճի և մեխանիկական շարժի վերաբերյալ ցուցանիշները: Առաջադրանքն ուղղված է բնակչության միգրացիայի և բնական շարժի միջև կապի վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը |
9. | Որոշիր երկրի բնական և մեխանիկական շարժը, բնակչության թվի փոփոխությունը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 8Մ. | Խնդիրը միտված է երկրի բնակչության թվի հաշվարկի իմացությանը՝ օգտագործելով ծնելիության, մահացության, էմիգրանտների և իմիգրանտների վերաբերյալ ցուցանիշները |
10. | Միգրացիա և բնակչության միջին խտություն | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 8Մ. | Խնդիրը վերաբերում է երկու երկրների բնակչության միջին խտության ցուցանիշների համեմատությանը՝ օգտագործելով բնական շարժի և միգրացիայի վերաբերյալ տրված ցուցանիշները |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք բնակչության տեղաբաշխումը թեմայից | 00:07:00 | միջին | 8Մ. | Վարժանք բնակչության տեղաբաշխումը թեմայից |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք բնակչության տեղաբաշխումը թեմայից | 00:30:00 | միջին | 25Մ. | Տնային աշխատանք բնակչության տեղաբաշխումը թեմայից |
2. | Ստուգողական աշխատանք բնակչության տեղաբաշխումը թեմայից | 00:15:00 | միջին | 19Մ. | Ստուգողական աշխատանք բնակչության տեղաբաշխումը թեմայից |