Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Աշխարհի բնակչության թիվ | Բնակչության վերարտադրություն: Բնական աճ |
2. | Բնակչության վերարտադրության տիպերը և ռեժիմները | Բաժնում քննարկվում է բնակչության վերարտադրության տիպերն ու ռեժիմները՝ բերելով հստակ օրինակներ |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Բնական աճի (բացարձակ ցուցանիշ) որոշում ծնելիության և մաահացության ցուցանիշներով | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 1Մ. | Առաջադրանքը մի խնդիր է երկրի բնակչության բնական աճի վերաբերյալ, որտեղ տրված են ծնելիության և մահացության ցուցանիշները, իսկ պետք է որոշել բնակչության բացարձակ բնական աճը |
2. | Աշխատանք քարտեզով (աշխարհի բնակչության բնական աճի և աշխարհի քաղաքական քարտեզներ) | 2 տեսակ - մեկնաբանական | հեշտ | 2Մ. | Առաջադրանքը միտված է աշակերտների քարտեզագրական կարողությունների զարգացմանը՝ համադրելով աշխարհի քաղաքական քարտեզը և բնակչության բնական աճի քարտեզը |
3. | Աշխատանք աշխարհի բնակչության թվի փոփոխության կորով | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Առաջադրանքը միտված է աշխարհի բնակչության թվի փոփոխության կորի վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը |
4. | Աճի (հարաբերական) որոշում բնակչության թվով, ծնելիության և մահացության ցուցանիշներով | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Խնդիրը վերաբերում է երկրի բնակչության բնական աճին (հարաբերական), որտեղ հայտնի մեծություններ են ծնելիության և մահացության ցուցանիշները, ինչպես նաև երկրի բնակչության թիվը |
5. | Կատարել լրացում: Արդյո՞ք լավ գիտես Երկրի բնակիչներին | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 6Մ. | Առաջադրանքը միտված է թեմայի վերաբերյալ հասկացությունների և հիմնական փաստերի իմացության ստուգմանը |
6. | Բնակչության թվի որոշում (մեկ տարի հետո) բնական աճի միջոցով | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Խնդիրը վերաբերում է երկրի բնակչության թվի փոփոխության հաշվարկին, որի իմացությունը կնպաստի աշակերտների մտածական կարողությունների զարգացմանը |
7. | ԲՆակչության թվի, բնական աճի որոշում ծնելիության և մահացության ցուցանիշների միջոցով | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 7Մ. | Խնդիրն ուղղված է աշխարհագրության և մաթեմատիկայի միջառարկայական կապերի ամրապնդմանը երկրի բնակչության թվի և բնական աճի ցուցանիշների հաշվարկման միջոցով՝ հիմք ընդունելով ծնելիության և մահացության գործակիցները |
8. | Բնակչության թվի և վերարտադրության ռեժիմի որոշում բնական աճի միջոցով | 2 տեսակ - մեկնաբանական | բարդ | 6Մ. | Համալիր առաջադրանքի նպատակն է ամրապնդել մաթեմատիկայի և աշխարհագրության միջև առկա կապերը: Պետք է հաշվել երկրի բնակչության թիվը և որոշել, թե վերարտադրության ո՞ր ռեժիմն է հատուկ տվյալ երկրին |
9. | Բնակչության թվի և վերարտադրության տիպի որոշում բնական աճի միջոցով | 2 տեսակ - մեկնաբանական | բարդ | 7Մ. | Խնդրի նպատակն է ստուգել, աշակերտները որքանո՞վ են կարողանում կատարել բնակչության թվի հաշվարկ բնական աճի միջոցով և որոշել վերարտադրության տիպը |
10. | Աշխատանք աշխարհի բնակչության բնական աճի քարտեզով | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Առաջադրանքի նպատակն է ստուգել, թե աշակերտները որքանո՞վ են կարողանում օգտվել աշխարհի բնակչության բնական աճի քարտեզից և նշել պետությունների անունները |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք Աշխարհի բնակչության թիվը և շարժը թեմայով | 00:08:00 | հեշտ | 10Մ. | Վարժանք Աշխարհի բնակչության թիվը և շարժը թեմայով |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք Աշխարհի բնակչության թիվը և շարժը թեմայով | 00:20:00 | միջին | 20Մ. | Տնային աշխատանքը միտված է ամրապնդելու Աշխարհի բնակչության թիվն ու շարժը թեմայի վերաբերյալ գիտելիքները |
2. | Ստուգողական աշխատանք Աշխարհի բնակչության թիվը և շարժը թեմայով | 00:20:00 | միջին | 5Մ. | Ստուգողական աշխատանքը միտված է բացահայտելու Աշխարհի բնակչության թիվը և շարժը թեմայի յուրացվածությունը |