Մետաղաձուլությունը: Ընդհանուր բնութագիրը
Մետաղաձուլությունը (մետալուրգիան), որը մարդու արտադրական գործունեության հնագույն բնագավառներից է, յուրաքանչյուր երկրի տնտեսական և ռազմական հզորության հիմքն է:
Հայաստանում մետաղ ձուլել են դեռևս \(3\) հազարամյակ առաջ (Արմավիրի մարզ` Մեծամոր)։
Հին և միջին դարերում մարդիկ ճանաչել են մետաղի ընդամենը \(7\) տեսակ՝ ոսկի, արծաթ, երկաթ, պղինձ, կապար, անագ և սնդիկ:
Վերջին տասնամյակներին մետաղաձուլության աճը դանդաղել է, քանի որ մեքենաշինության և մետաղների օգտագործման այլ ոլորտներում թանկ մետաղների փոխարեն սկսել են օգտագործել ավելի էժան ու «անսահմանափակ» քանակությամբ պլաստմասսա և այլ փոխարինող նյութեր:
- հանքաքարի հարստացումը, այսինքն` դրա մեջ պարունակվող ոչ պիտանի քարանյութի հեռացումը («փուչ ապարներ») և խտանյութի արտադրությունը,
- խտանյութից մետաղի ձուլման բուն գործընթացը,
- համաձուլվածքների և գլանվածքի արտադրությունը:
երկրի ընդերքից բազմատեսակ հանքաքարի արդյունահանումը | |
հանքաքարի հարստացումը | |
խտանյութից մետաղի ձուլման բուն գործընթացը | |
համաձուլվածքների և գլանվածքի արտադրության |
Մետաղաձուլությունը բաժանվում է երկու ենթաճյուղի` սև և գունավոր մետաղաձուլության: Սև մետաղաձուլության գլխավոր և ամենատարածված հանքային հումքը երկաթաքարն է, որի հանույթի հնագույն և գլխավոր շրջանն ավանդաբար Արևմտյան Եվրոպան էր:
Երկաթի հանքաքար
Ներկայումս երկաթաքար արդյունահանում են աշխարհի ավելի քան \(50\) երկրներում:
Օրինակ
Հիմնական արդյունահանող երկրներն են Բրազիլիան, Ավստրալիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը:
Հումքի մշակման հետագա փուլերը` թուջի և պողպատի ձուլումը, կատարվում են ինչպես հումքի և վառելիքի (քարածխի) արդյունահանման, այնպես էլ սպառման վայրերում:
Օրինակ
Թուջի և պողպատի ձուլմամբ առաջատար երկրներն են Չինաստանը, Ճապոնիան, ԱՄՆը, Ռուսաստանը, Կորեայի Հանրապետությունը:
Աղյուսակում ներկայացված են մետաղաձուլության մեջ առաջատար մի շարք երկրներ
Մետաղաձուլություն | Պետություններ |
Երկաթաքարի արդյունահանում | Չինաստան, Ավստարալիա, Բրազիլիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ուկրաինա, ՀԱՀ, ԱՄՆ, Կանադա, Իրան |
Թուջի և պողպատի արտադրություն | Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Կորեա (Հվ.), Ռուսաստան, Գերմանիա, Թուրքիա, Բրազիլիա, Ուկրաինա |
Ոսկու արդյունաբերություն | Չինաստան, Ավստրալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Պերու, ՀԱՀ, Ուզբեկստան, Մեքսիկա, Գանա |
Ալյումինի արտադրություն | Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Իսլանդիա, ՀԱՀ, Ռուսաստան, ՄԱԷ, Նորվեգիա, Բրազիլիա, Կանադա, Ավստրալիա |
Պղնձի արդյունաբերություն | Չինաստան, Ճապոնիա, Չիլի, Ռուսաստան, Հնդկաստան, Կորեա (Հվ.), Զամբիա, ԱՄՆ, Ավստրալիա, Ղազախստան, Կանադա, Ինդոնեզիա, Բրազիլիա, Մեքսիկա, Իրան, Իսպանիա |
Գունավոր մետաղաձուլությունն արտադրանքի ծավալով մի քանի անգամ զիջում է սև մետաղաձուլությանը, սակայն անհամեմատ ավելի բազմաճյուղ կառուցվածք ունի:
Տասնյակների հասնող գունավոր մետաղները բաժանվում են խմբերի, որոնցից առավել նշանակալի են`
Տասնյակների հասնող գունավոր մետաղները բաժանվում են խմբերի, որոնցից առավել նշանակալի են`
ա) ծանր մետաղները (պղինձ, ցինկ, կապար, անագ և այլն),
բ) թեթև մետաղները (ալյումին, մագնեզիում, տիտան),
գ) ազնիվ կամ թանկարժեք մետաղները (ոսկի, արծաթ, պլատին և այլն):
Վերջին տասնամյակներին արագորեն զարգանում է թեթև մետաղների արտադրությունը:
Արտադրության համար հումք են ծառայում ալյումին պարունակող տարբեր հանքատեսակներ (բոքսիտ, նեֆելինային սիենիտ, կավեր և այլն)։ Ալյումինը ամենատարածված մետաղներից է, որի հումքի զգալի պաշարներ կան Ավստրալիայում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Գվինեայում և այլ երկրներում: Ծանր գունավոր մետաղների ձուլումը հին և ավանդական ճյուղ է: Այն կենտրոնացած է բարձր զարգացած երկրներում, ինչպես նաև Կենտրոնական Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի հումքաշատ պետություններում (Զամբիա, Չիլի)։
Մետաղաձուլությունը շրջակա միջավայրն առավել աղտոտող ճյուղերից է։ Հարկ է նշել, որ մետաղաձուլության թափոններն օգտագործվում են քիմիական արդյունաբերության համար որպես հումք՝ նպաստելով բնական ռեսուրսների համալիր օգտագործմանը:
Տեսանյութում ներկայացված է հանքաքարից գունավոր մետաղների կորզման եղանակներից մեկը՝ ֆլոտացիան, որն այս դեպքում օգտագործվել է պղնձի և նիկելի առանձնացման համար:
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ.
Ռ. Մարգարյան, Մ.
Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
https://www.youtube.com/watch?v=8YqBzwMQeZs&t=6s