Ավստրալիայի մակերևույթի առանձնահատկությունները
Ավստրալիա մայրցամաքի մակերևույթի ժամանակակից տեսքը և առանձնահատկությունները մեծապես պայմանավորված են երկրաբանական անցյալով:
Ավստրալիան հանդիսացել է միասնական Գոնդվանա մայրցամաքի մաս, որից առաջիններից մեկն է առանձնացել և շարժվում է դեպի հյուսիս-արևելք:
Ավստրալիա մայրցամաքի ձևավորման պատմության սխեմատիկ պատկեր
 
2.jpg
 
Մայրցամաքի մակերևույթն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով:
 
Այն ձևավորվել է Ավստրալական պլատֆորմի հիմքի վրա, ինչի շնորհիվ տարածքի մեծ մասը հարթավայրային է, իսկ արևմուտքում պլատֆորմի բյուրեղային հիմքի բարձրացման շնորհիվ գերակշռում են սարահարթերը: Այստեղ առկա են նաև բեկորային քայքայված լեռներ: Ավստրալական պլատֆորմի արևելյան եզրը ճկվել է և, ծածկվելով նստվածքներով, վերածվել դաշտավայրի: Պլատֆորմն արևելքից եզրավորվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալով, ինչի պատճառով մայրցամաքի արևելքը լեռնային է, սակայն այդ լեռները հին են, մաշված և հիմնականում ցածր:
 
Տեսարան Մեծ Ջրբաժան լեռներից
 
Gread Dividing Range.jpg
 
Ուշադրություն
Այս ամենի արդյունքում Ավստրալիան միջին բարձրությամբ ամենացածր մայրցամաքն է և միակը, որտեղ բացակայում են գործող հրաբուխները:
Ավստրալիայի մակերևույթի հիմնական տարրերը
Ավստրալիա մայրցամաքի տարածքում գտնվում են մի քանի խոշոր հարթավայրեր և մեկ խոշոր լեռնաշղթա՝ Մեծ Ջրբաժանը, որը ձգվում է Քեյփ Յորք թերակղզուց մինչև Թասմանիա կղզի՝ Բասսի նեղուցի հատվածում ընկղմվելով համաշխարհային օվկիանոսի մեջ, ապա նորից բարձրանալով: Այս լեռնաշղթայի հարավային՝ ամենաբարձր հատվածում են տարածվում Վիկտորիայի Ալպերը: Լեռնաշղթայի, ինչպես և ամբողջ մայրցամաքի ամենաբարձր կետը Կոսցյուշկոն է՝ \(2228\) մ բարձրությամբ, որն իր անունը ստացել է Լեհաստանի ազգային հերոսի պատվին, քանի որ այդ գագաթն առաջինը նվաճողը ազգությամբ լեհ էր: 
 
Կոսցյուշկո լեռան տեսքը վկայում է, որ Ավստրալիայում երիտասարդ լեռները բացակայում են
 
Koscyushko.jpg
 
Մեծ Ջրբաժանից արևմուտք՝ Կենտրոնական հարթավայրի տարածքում է գտնվում մայրցամաքի ամենացածր կետը՝ Էյր լճի իջվածքը, որը \(12\) մ ցածր է ծովի մակարդակից: Կենտրոնական հարթավայրերի տարածքում է գտնվում նաև Մեծ Արտեզյան ավազանը: Մայրցամաքի հյուսիսում՝ Մեծ Ավազային անապատի և Թիմորի ծովի միջև տարածվում է Քիմբերլի սարահարթը, իսկ մայրցամաքի արևմուտքում Ավստրալական պլատֆորմի բյուրեղային հիմքի բարձրացման շնորհիվ ձևավորվել է Արևմտաավստրալական սարահարթը:
 
Ավստրալիայի ֆիզիկական քարտեզ
 
Australia physical.jpg
 
Մայրցամաքի կենտրոնական հատվածում է գտնվում նաև Ավստրալիայի բնության հրաշալիքներից մյուսը՝ Ուլուրու լեռը, որն ունի ընդամենը \(348\) մ բարձրություն, սակայն նշանավոր է իր արտառոց գույնի պատճառով:
 
Ուլուրու լեռ
 
Uluru.jpg