
















Թթուների ու մետաղների փոխազդեցությունը
Թթուների (ջրային լուծույթներում) և մետաղների միջև ընթացող քիմիական ռեակցիաների հավասարումներ կազմելիս պետք է ղեկավարվել մետաղների համեմատական ակտիվության շարքով (Բեկետովի շարք): Դրանում ջրածնից առաջ (ձախ) տեղադրված մետաղները ջրածինն արտամղում են թթուների ջրային լուծույթներից (բացառություն են ազոտական և խիտ ծծմբական թթուները): Յուրաքանչյուր մետաղ իրենից աջ (հետո) մետաղներից ավելի ակտիվ է:
մետաղների համեմատական ակտիվության շարք
Օրինակ՝
Մագնեզիում և ցինկ մետաղները տեղադրված են ջրածնից ձախ, իսկ պղինձը և արծաթը՝ աջ:
Թթուների ու մետաղների փոխազդեցությունից (մագնեզիումի քլորիդ, ցինկի սուլֆատ) առաջանում է աղ և անջատվում՝ ջրածին:
Աղերը բարդ նյութեր են՝ կազմված մետաղի ատոմներից և թթվային մնացորդներից:
Թթվային մնացորդներն ունեն որոշակի բաղադրություն և վալենտականություն:
Վերը նշված ռեակցիաների հետևանքով առաջացած աղերի բաղադրությունը՝ -ը, կազմված է մագնեզիում մետաղի ատոմից և քլորաջրածնական (աղաթթվի)
թթվային մնացորդից: -ը անթթվածին թթվի աղ է (կարդացվում է մագնեզիումի քլորիդ):
-ը կազմված է ցինկ մետաղի ատոմից և ծծմբական թթվի թթվային մնացորդից: թթվածնավոր թթվի աղ է (կարդացվում է ցինկի սուլֆատ):
Աղերն անվանելու համար մետաղի անվանմանը (սեռական հոլովով) ավելացնում են համապատասխան թթվի թթվային մնացորդի անվանումը՝ ուղղական հոլովով:
Օրինակ՝
երկաթի (\(II\)) սուլֆատ (կարդացվում է երկաթի երկու սուլֆատ)
երկաթի (\(III\)) սուլֆատ (կարդացվում է երկաթի երեք սուլֆատ)
Թթուների ու մետաղների oքսիդների փոխազդեցությունը
Մետաղների օքսիդները թթուների հետ փոխազդելիս աղ և ջուր են առաջացնում:
Օրինակներ՝