Գոյականի առումները
Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ առարկա ընդհանրապես կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է:
Օրինակ
Նա երգ է լսում:
Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով:
Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ:
 
Հայերենում որոշիչ հոդերն են  ը- ն և  ն -ն:
Օրինակ
Երգը Երևանի մասին է:
Այս նախադասության մեջ  երգ  բառը որոշյալ առումով է:
 
Ն  հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, ինչպես՝ կղզի-կղզին:
  
Ը  հոդ ստանում են բաղաձայնով վերջացող բառերը, ինչպես՝ միրգ-միրգը:
 
Որոշ դեպքերում բաղաձայնով վերջացող բառերը նույնպես կարող են ն  հոդ ստանալ: Դա լինում է այն դեպքերում, երբ այդ բառերին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝
Օրինակ
Միրգն ամանի մեջ է:
Ուշադրություն
Ե, և, ո  տառերը բառասկզբում մեկից ավելի հնչյունի գրային նշան են՝ յէ, յէվ, վօ:  Դա նշանակում է, որ բառասկզբում ե, և, ո  ունեցող բառերը սկսվում են բաղաձայնով: Ուստի այդպիսի բառերից առաջ դրված որոշյալ առման գոյականը ստանում է միայն  ը  հոդը:
Այսպես՝ սխալ է՝գարունն եկավ, առյուծն որսի դուրս եկավ:
Ուշադրություն
Սպ, սկ, ստ, շտ  տառակապակցություններից առաջ հաճախ լինում է  ը  հնչյունը:
Այդպիսի բառերից առաջ բառը կարող է դրվել ն  հոդով,
Օրինակ
Ներկայացումն սկսվեց:
Հայերենում գոյականը կարող է հանդես գալ և՛ որոշյալ, և՛ անորոշ առումներով, եթե դրված է ուղղական, տրական կամ հայցական հոլովով: Մյուս հոլովաձևերը առում չունեն: Առում չունեն նաև այլաձև հոգնակիները, ինչպես, օրինակ՝ տիկնայքբառը տիկնայքը ձևը չունի, հետևաբար առում չունի: