ԻմԴպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ միասին հրավիրում է մասնակցելու աննախադեպ մրցույթի, որը տեղի է ունենալու Երևանի 12 վարչական շրջանների դպրոցների միջև: Մրցույթը անց է կացվելու «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև (դիտեք կից անիմացիոն տեսահոլովակը): Մրցույթը անց է կացվելու 2 փուլով. առաջին փուլի ավարտին (տևողությունը 1 ամիս) տրվելու է ստուգիչ թեստ` որոշելու համար 2-րդ փուլի մասնակիցներին: Նույնը և 2-րդ փուլում՝ (տևողությունը 15-20 օր). ավարտին տրվելու է թեստ և ամենաբարձր միավորներ հավաքած դասարանը կդառնա հաղթող: Հաղթելու է մեկ 5-րդ և մեկ 6-րդ դասարան: Մրցանակն է` 40 պլաշետ և հաղթող ուսուցիչներնին` համակարգիչներ: Մրցույթի մասնկացության համար անհրաժեշտ է մինչև 01.11.2016թ, ժամը 18:00 ներկայացնել մասնակցության հայտ գրավոր տեսքով՝ ԻմԴպրոցի էլեկտրոնային հասցեին` info@imdproc.am: Մրցույթի մասնակցության պայմանները հետևյալն են`
- Քայլ 1` գրանցվել մրցույթին մինչև 01.11.2016թ, ժամը 18:00,
- Քայլ 2` յուրաքանչյուր դպրոց պետք է մասնակցի առնվազն մեկ 5-րդ և 6-րդ դասարանով և յուրաքանչյուր դասարանում առնվազն 15-20 աշակերտ,
- Քայլ 3` տեղեկացնել ծնողներին այս մրցույթի հնարավորության և պայմանների մասին,
- Քայլ 4` անհրաժեշտության պարագայում հրավիրել ԻմԴպրոց թիմին ներկայացնելու ծնողներին 01.11.2016 - 05.11.2016 ժամանակահատվածում,
- Քայլ 5` մասնակցող և կոորդինացնող ուսուցիչների կոնտակների տրամադրում` 01.11.2016 - 05.11.2016 ժամանակահատվածում վերապատրաստման աշխատանքներ իրականացնելու համար մինչև աշնանային արձակուրդների ավարտը,
- Քայլ 6` Իմ+ մրցույթի բաժանորդագրության ձեռքբերում ծնողների կողմից` 2500 դրամ արժողությամբ, մրցույթի մասնկացող յուրաքանչյուր երեխայի համար: Ընդհանուր գումարի փոխանցում կամ բանկային, կամ ARCA համակարգի միջոցով,
- Քայլ 7` Մրցութին մասնակից երեխաների անունների տրամադրում:
Հաղթող դասարանները կհամալրվեն ՊԼԱՆՇԵՏՆԵՐՈՎ, իսկ հաղթող ուսուցիչը կստանա ՀԱՄԱԿԱՐԳԻՉ: Ընդհանուր պլանշետների թիվը այն պարագայում, երբ տվյալ դպրոցի և 5-րդ դասարանը հաղթի, և 6-րդ, կլինի 40-ը: Յուրաքնչյուր հաղթող դասարանին տրվելու է 20 պլանշետ:
Մրցույթի նպատակն է խթանել կրթության ոլորտում նորարական մեթոդների, նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մոտեցումների կիրառումը և դրանով իսկ ապահովել որակյալ ու արդիական կրթություն: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ նամակին կից անիմացիոն տեսահոլովակի միջոցով:
ԻմԴպրոց կրթական կայքը հնարավորություն է ընձեռում երեխային մուտք գործել մի հրապուրիչ ուսուցողական միջավայր, որտեղ նրան հասանելի են գրեթե անսահմանափակ քանակությամբ նյութեր ու առաջադրանքներ: Այն անչափ գործունակ միջոց է, որն օգնում է աշակերտներին խորացնել ուսուցանվող նյութի իմացությունը, հասնել դպրոցական առարկաների ավելի ընդգրկուն ընկալման, ստանալ բազմազան և շատ դեպքերում անձնական պահանջմունքներին ավելի համապատասխան գիտելիքներ, կիրառել ժամանակակից գնահատման, ինքնագնահատման և ուսուցման մեթոդներ:
Իմդպրոցը փոփոխում է հին մոտեցումներն ու ուսուցման մեթոդները, առաջադրում և իրագործում բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ, նպաստում աշակերտներին ուսումնական գործընթացում ակտիվորեն ընդգրկելուն, քանի որ թույլ է տալիս ուսուցչին և աշակերտին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով»:
Սպասում ենք`
Սիրով ԻմԴպրոց