Ցուցումներ «Օգտատերերի կառավարում» բաժնի վերաբերյալ
Ուսումնական հաստատության հարգելի ադմինիստրատոր, ողջունում ենք Ձեզ «ԻմԴպրոց» կայքում:
*Ադմինիստրատորի կարգավիճակ ստանալու համար դիմեք info@imdproc.am կայքին՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատությունը և զբաղեցրած պաշտոնը:
Սեղմեք ցուցումները տեսնելու համար
Քայլ 1. «Սկիզբ»
Դուք գտնվում եք «ԻմԴպրոց» կայքում:
• Մուտք գործեք Ձեր պրոֆիլ: ①
• Ընտրեք «Հաստատության օգտատերերի կառավարում» բաժին: ②
Քայլ 2. «Հաստատության օգտատերերի կառավարում»
Դուք գտնվում եք «Օգտատերերի կառավարում» բաժնում:
Դուք կտեսնեք հաստատության օգտատերերի ցուցակը:
Ադմինիստրատորը տվյալ բաժնում կարող է.
1. գրանցել նոր օգտատերի,
Աշակերտներին գրանցելու հրահանգներին կարող եք ծանոթանալ «ԻմԴպրոց» կայքում՝՝ հետևյալ հղումով։
2. հեռացնել որևէ օգտատերի (կարող եք միայն Ձեր դպրոցից),
3. վերախմբագրել պրոֆիլը,
• էլփոստի հասցեն,
• անուն, ազգանունը,
• դասարանը,
• կարգավիճակը կայքում,
• մուտքի գաղտնաբառը:
4. Հաստատել, որ վերջերս գրանցված ուսուցիչն իրականում աշխատում է Ձեր դպրոցում (նույնականացնել ուսուցչին «ԻմԴպրոց» կայքում):
Դրա համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
• Ընտրել «Ուսուցիչ» կոճակը «Դասարան» ցանկում: ①
• Խմբավորել ուսուցիչներին «Դասարան» սյունակում՝ սեղմելով սյունակի անվանման վրա: ②
• Սեղմել չստուգված ուսուցչի անվան վրա «Օգտատեր» սյունակում: ③ Դուք կհայտնվեք ուսուցչի պրոֆիլում և կարող եք հաստատել նրա անձը՝ սեղմելով կոճակը:
Քայլ 3. «Իմ+» բաժանորդագրության կառավարում
Մտեք «Իմ+» բաժանորդագրության կառավարում բաժին:
Աղյուսակում ստուգեք առկա Հավաստագրերի և դրանց վավերականության ժամկետները:
Եթե աղյուսակի «Օգտատեր» սյունակում ոչ ոք նշված չէ, Ձեզ նախ անհրաժեշտ է շնորհել «Իմ+» Հավաստագիր Ձեր նախընտրած օգտատերին։
Աղյուսակում ստուգեք առկա Հավաստագրերի և դրանց վավերականության ժամկետները:
«Իմ+» Հավաստագիր շնորհելու համար անհրաժեշտ է.
• սեղմել «Օգտատերերի կառավարում» կոճակը,
• ընտրել օգտատերերի ցուցակից (դնելով «✓» նշանը) այն անձին, ում ցանկանում եք շնորհել Հավաստագիր,
• օգտատերեր կարելի է ընտրել այնքան, որքան ազատ Հավաստագրեր կան Ձեր դպրոցի փաթեթում:
• սեղմել կոճակը:
Կբացվի «Հավաստագրերի փաթեթի ընտրություն» դաշտը:
Ձեզ անհրաժեշտ է սեղմել «Տրամադրել հավաստագրեր» կոճակը:
«Հավաստագրերի կառավարում» բաժնի աղյուսակում կհայտնվի տեղեկություն այն օգտատիրոջ մասին, ում շնորհվել է հավաստագիր:
Հավաստագրերի շնորհման մասին ամբողջ տեղեկատվությունը կարելի է տպել՝ բացելով այն PDF ձևաչափով կամ ներբեռնել CSV ֆայլով:
Ի՞նչ անել, երբ Ձեր աշակերտը մոռացել է իր գաղտնաբառը կամ էլփոստի հասցեն
1. Մուտք գործեք «Օգտատերերի կառավարում» բաժին:
Աղյուսակում Դուք կտեսնեք հետևյալ սյունակները.
• Օգտատերեր,
• Իմ+ Հավաստագիր,
• Դասարան/խումբ,
• Էլփոստ:
• Օգտատերերի ցուցակում սեղմեք այն աշակերտի կամ ուսուցչի անվան/ազգանվան վրա, ով մոռացել է իր գաղտնաբառը կամ էլեկտրոնային փոստի հասցեն:
• Դուք գտնվում եք «Պրոֆիլի խմբագրում» բաժնում, որտեղ կարող եք.
-դիտել կամ փոխել օգտատերի էլեկտրոնային փոստի հասցեն, ①
-խմբագրել օգտատերի անունը, ազգանունը և սեռի մասին նշումը, եթե գրանցման ժամանակ սխալ է մուտքագրվել, փոխել պորտալում նրա կարգավիճակը,
-փոխել օգտատիրոջ դասարանն ու անվանատառը,
• Փոփոխությունները կատարելուց հետո սեղմեք «Պահպանել փոփոխությունները» կոճակը։ ②
• Օգտատերի գաղտնաբառը փոխելու կամ նորը ստեղծելու համար սեղմեք «Փոխել գաղտնաբառը» կոճակը:
• Մուտքագրեք նոր գաղտնաբառը:
• Կրկնեք նոր գաղտնաբառը:
• Սեղմեք «Փոխել գաղտնաբառը» կոճակը:
Ի՞նչ անել, երբ աշակերտը մի քանի անգամ է գրանցվել ԻմԴպրոց կայքում:
«Օգտատերերի կառավարում» բաժնում.
• ընտրեք օգտատիրոջ կրկնակի գրանցումը,
• նշեք ընտրված օգտատիրոջը՝ դնելով «✓» նշանը,
• սեղմեք կոճակը,
• օգտատիրոջ կրկնակի գրանցումը կհեռացվի, ընդ որում, նրա գրանցումը կմնա «ԻմԴպրոց» կայքում։
Սեղմեք կոճակը՝ այս էջը տպելու համար