Պրեզենտացիա (ներկայացում)
Դասավանդման և դասարանային աշխատանքի նոր մեթոդ
Հարգելի ուսուցիչներ,
Ձեզ ենք ներկայացնում համառոտ ակնարկ պրեզենտացիոն ռեժիմով աշխատելու հնարավորության մասին: Ծանոթացեք մեր ցուցումներին և փորձեք գործնականում կիրառել այն:
Պրեզենտացիոն ռեժիմը հասանելի է «ԻմԴպրոց» կայքի «Ուսուցիչ» և «Դասախոս» օգտատերերին և ստեղծված է հատուկ դասարանային աշխատանք կատարելու համար՝
• համակարգչով կամ այլ համակարգչային սարքով,
• պրոյեկտորով,
• ինտերակտիվ գրատախտակով:
Պրեզենտացիոն ռեժիմն աշխատում է միայն «ԻմԴպրոց» կայքի «Առարկաներ» բաժնում: Այդ ռեժիմով աշխատելիս կայքի մենյուն և հղումները մյուս բաժիններին անհետանում են և ողջ «Առարկաներ» բաժինը դառնում է ավելի խոշոր ու հստակ: Գերիշխում է տառատեսակի սև գույնը և բաժնի ողջ բովանդակությունը կարելի է տեսնել անգամ վերջին նստարաններից:
Սեղմեք ցուցումները տեսնելու համար
Քայլ 1. Ինչպե՞ս միացնել պրեզենտացիոն ռեժիմը
Մուտք գործեք «ԻմԴպրոց» կայք Ձեր լոգինով և գաղտնաբառով (որպես ուսուցիչ կամ դասախոս):
Մուտք գործեք «Առարկաներ» բաժին:① Պրեզենտացիոն ռեժիմը կարելի է ընտրել անմիջապես «Առարկաներ» բաժնում, կամ նախապես մուտք գործելով Ձեզ անհրաժեշտ առարկայի, թեմայի, առաջադրանքի կամ տեսության բաժինները:
Պրեզենտացիոն ռեժիմը միացնելու համար սեղմեք էկրանի աջ հատվածում երևացող սլաքների կոճակը: ② Ձեր առջև կբացվի պատուհան՝ սլայդեր: Սեղմեք «Միացնել պրեզենտացիոն ռեժիմը» նշումի կողքի քառակուսի պատուհանի վրա` դնելով «✓» նշանը: ③
Քայլ 2. Աշխատանք պրեզենտացիոն ռեժիմով
Դուք գտնվում եք պրեզենտացիոն ռեժիմում: Առաջին իսկ պահին էկրանին կհայտնվի «Օգնություն» պատուհանը՝ օգտակար հուշումներով: Դրանց Դուք կարող եք ծանոթանալ՝ սեղմելով հետևյալ սլաքների վրա.①
• մեծացնելու համար սեղմեք «Ctrl» + «+»,
• փոքրացնելու համար սեղմեք «Ctrl» + «-»,
• ամբողջ էկրանով լայնացնելու համար սեղմեք «F11»,
• բնական չափերին վերադառնալու համար սեղմեք «Ctrl» + «0»:
Ուշադրություն! Պրեզենտացիոն ռեժիմում աշխատանքն ավարտելուց հետո չմոռանաք վերադարձնել էկրանն իր բնական չափերին: Այլապես տեքստը Ձեր մոնիտորի վրա կմնա մեծացված կամ փոքրացված:
«Օգնություն» պատուհանը փակելու և աշխատանքը շարունակելու համար սեղմեք պատուհանի վերին աջ անկյունում գտվող խաչի վրա, կամ պարզապես սեղմեք պատուհանի մոտ գտնվող մգեցված հատվածը: ② Որպեսզի տեղեկանքն ամեն անգամ չերևա, ընտրեք «Այլևս ցույց չտալ» կոճակը: ③
Կարող եք սկսել աշխատանքը պրեզենտացիոն ռեժիմում:
Քայլ 3. Ինչպե՞ս անջատել պրեզենտացիոն ռեժիմը
Պրեզենտացիոն ռեժիմից դուրս գալու համար, դարձյալ ընտրեք սլաքներով կոճակը և անջատեք «Միացնել պրեզենտացիոն ռեժիմը»՝ սեղմելով «✓» նշանի վրա: Դուք կվերադառնաք սովորական դիտման ռեժիմ:
Սեղմեք կոճակը՝ այս էջը տպելու համար
Տպել