Սեփական առաջադրանքի ստեղծում
Սիրելի ուսուցիչ,
Դուք կարող եք ստեղծել Ձեր առաջադրանքը «Ստուգողական աշխատանքներ» բաժնում՝ ի լրումն կայքի առաջադրանքների և ընդգրկել այն աշակերտներին տրվող ստուգողական և տնային աշխատանքներում:
Ստուգողական և տնային աշխատանքների ստեղծման մանրամասներին Դուք կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. Ծանոթացում «Ստուգողական աշխատանքներ» բաժնի հետ:
Սեփական առաջադրանք ստեղծելու համար մենք հատուկ Ձեզ համար ստեղծել ենք առաջադրանքների տեսակների ընտրանի՝ տեքստային, թվային թեստային և ստեղծագործական:
Սեղմեք ցուցումները տեսնելու համար
Քայլ 1. Առաջադրանքի տեսակ
Նոր առաջադրանք ստեղծելու համար.
• մուտք գործեք «Ստուգողական աշխատանքներ» բաժին և սեղմեք «Նոր աշխատանք» կոճակը,
ձեր առջև կբացվի «Ստուգողական աշխատանքի ստեղծում» էջը, որում լրացրեք բոլոր անհրաժեշտ տողերը և սեղմեք «Շարունակել» կոճակը,
նոր բացված էջում սեղմեք «Ստեղծիր քո առաջադրանքը» կոճակը:

Դուք մուտք եք գործել «Սեփական առաջադրանք» էջ որում տրված են առաջադրանքների տեսակները։
Ընտրեք առաջադրանքի այն տեսակը, որը պատրաստվում եք ստեղծել։

Քայլ 2. Առաջադրանքների կազմում
2.1 Տեքստային առաջադրանք

• Մուտքագրեք աշակերտին տրվող հարցը,
• մուտքագրեք հարցի ճիշտ պատասխանը,
• կատարեք «✔» նշումը «Ստուգել մեծատառերը» դաշտում, եթե Ձեր առաջադրանքում պետք է հաշվի առնել մեծատառերը,
• անհրաժեշտության դեպքում ներբեռնեք նկար:

• դիտեք Ձեր ստեղծած առաջադրանքը՝ սեղմելով «Նախադիտում» կոճակը,
• սեղմեք «Շարունակել» կոճակը։

2.2 Թվային առաջադրանք

• Մուտքագրեք աշակերտին տրվող հարցը,
• մուտքագրեք հարցի ճիշտ պատասխանը,
• անհրաժեշտության դեպքում ճշգրտեք սխալանքը և նկարագրեք պատասխանի ձևաչափը,
• ստացվածը դիտելու համար սեղմեք «Նախադիտում» կոճակը,

• սեղմեք «Շարունակել» կոճակը։

2.3 Թեստային առաջադրանք

• Մուտքագրեք աշակերտին տրվող հարցը,
• մուտքագրեք պատասխանների տարբերակները (կարելի է ավելացնել կամ պակասեցնել տարբերակների քանակը),
• հեռացրեք « ✔» նշումը, եթե ճիշտ պատասխանները մեկից ավել են,
• նշեք ճիշտ պատասխանը՝ սեղմելով ճիշտ պատասխանի(ների) առջև դրված շրջանակը,
• ստացվածը դիտելու համար սեղմեք «Նախադիտում» կոճակը,

• սեղմեք «Շարունակել» կոճակը։

2.4 Ստեղծագործական առաջադրանք

• Մուտքագրեք աշակերտին տրվող հարցը,
• անհրաժեշտության դեպքում ներբեռնեք նկար,
• ստացվածը դիտելու համար սեղմեք «Նախադիտում» կոճակը,

• սեղմեք «Շարունակել» կոճակը։

Քայլ 3. Առաջադրանքի կարգաբերում

• մուտքագրեք առաջադրանքի անվանումը,
• ընտրեք բարդության աստիճանը,
• մուտքագրեք առաջադրանքին տրվող միավորների քանակը,
• ընտրեք առարկան և դասարանը,
• նկարագրեք Ձեր առաջադրանքը (կատարեք նշումներ Ձեզ համար,
• սեղմեք «Շարունակել» կոճակը։

Դուք վերադարձել եք «Առաջադրանքներ» բաժին։
«Առարկաներ» և «Ուսուցման ծրագիր» բացվածքներում կհայտնվի «Իմ առաջադրանքները» գրությունը։

Այստեղ կպահպանվեն Ձեր նոր և նախկինում ստեղծած առաջադրանքները:
Այս բաժնում Դուք կարող եք.
• խմբագրել կամ ջնջել ստեղծած առաջադրանքը,
• դիտել և լրացնել ստեղծած նոր առաջադրանքը,
• ուղղել միավորների քանակը ճիշտ կատարված առաջադրանքի համար: