Ցուցումներ «Աշակերտների պորտֆոլիոն» միացնելու և գործածելու վերաբերյալ
Սեղմեք ցուցումները տեսնելու համար
Ինչպե՞ս կարգավորել «Աշակերտների պորտֆոլիոն»
Սիրելի ծնողներ, որպեսզի Ձեզ հասանելի դառնան երեխայի տվյալները, նախ և առաջ կապակցեք Ձեր պրոֆիլը երեխայի պրոֆիլի հետ: Դրա համար կատարեք հետևյալ հաջորդական քայլերը.
1. մուտք գործեք «Իմ երեխաներ» բաժին,
2. սեղմեք «Ավելացնել երեխա» կոճակը:
Ելնելով նրանից, թե արդյոք Ձեր երեխան կայքում ունի պրոֆիլ, թե ոչ, Ձեր առջև բացված էջում ընտրեք անհրաժեշտ տարբերակը: Եթե Ձեր երեխան դեռևս չունի պրոֆիլ, ստեղծեք այն:
Այն պահից, երբ երեխան իր պրոֆիլում կամ էլփոստով կհաստատի իր արդյունքները դիտելու թույլտվությունը, Ձեր պրոֆիլը կկապակցվի նրա պրոֆիլի հետ և «Աշակերտների պորտֆոլիո» բաժինը կսկսի Ձեր համար գեներացնել երեխայի աշխատանքների և արդյունքների վերաբերյալ բոլոր տվյալները:
Երեխայի ինֆոքարտը գլխավոր էջում
Այն պահից, երբ դուք կավելացնեք Ձեր երեխային և կկապակցեք Ձեր երկուսի պրոֆիլները, ԻմԴպրոց կայքի գլխավոր էջում կհայտնվի երեխայի ինֆոքարտը: Այն պարունակում է հետևյալ տեղեկությունները.
• քանի՞ միավոր է Ձեր երեխան վաստակել վերջին 30 օրվա ընթացքում,
• տվյալ պահին քանի՞ ստուգողական և տնային աշխատանք է հանձնարարված Ձեր երեխային,
• Իմ+ բաժանորդագրության կարգավիճակը:
Ինֆոքարտի վերին աջ անկյունի կոճակը թույլ է տալիս հետ կապակցել երեխայի պրոֆիլը և հեռացնել նրան «Իմ երեխաները» բաժնից: Երեխայի առաջադիմության մասին մանրամասն հաշվետվություն բացելու համար անհրաժեշտ է սեղմել «Բացել աշակերտի պորտֆոլիո» կոճակը:
ՈՒշադրություն. «Երեխայի պորտֆոլիո» բաժին մուտք գործելու համար կարելի է նաև սեղմել նրա նկարի կամ անվան վրա:
Համառոտ տեղտեկատվություն երեխայի պրոֆիլի մասին
«Աշակերտների պորտֆոլիո» բաժնի ամենավերևի հատվածը պարունակում է համառոտ տեղեկություն Ձեր երեխայի մասին, ինչպես նաև ցույց է տալիս նրա զբաղեցրած տեղը իր համադասարանցիների շրջանում և վաստակած միավորների քանակը: Դասարանի վարկանիշն առավել մանրամասն դիտարկելու համար սեղմեք այս գրաֆիկական նշանի վրա:
ՈԻշադրություն. Ձեր հարմարության համար մենք այս էջում զետեղել ենք ակնթարթային հուշումներ, որոնք կօգնեն Ձեզ կողմնորոշվել բաժնի տվյալների և հիմնական ցուցանիշների հարցում: Պարզապես սեղմեք նշանը Ձեզ հետաքրքրող տվյալի մոտ և էկրանի վերևում կհայտնվի անհրաժեշտ տեղեկատվությունը: Կրկնակի սեղմումը կփակի հուշումը:
Թեմաների յուրացում
Թեմաների յուրացման բաժինը ցույց է տալիս, թե ինչքանով է Ձեր երեխան յուրացրել այս կամ այն առարկան վերջին 30 օրերի ընթացքում: Դուք կարող եք աշխատեցնել այն կողային նավիգացիոն կոճակների՝ օգնությամբ, կամ ներքևում՝ կոճակների օգնությամբ:
Սեղմելով առարկայի անվանման վրա, Դուք մուտք կգործեք «Աշակերտների պորտֆոլիո» բաժին, որտեղ կերևա մանրամասն հաշվետվություն ընտրված առարկայի համար: Այդ հաշվետվությունը Դուք կարող եք ներբեռնել Ձեր համակարգչում կամ տպել պրինտերով:
Անցած վերջին թեմաները
«Անցած վերջին թեմաներ» ենթաբաժինը ցույց է տալիս, թե ինչ թեմաներ և առարկաներ է Ձեր երեխան ուսումնասիրել անցած վերջին ժամանակաշրջանում: Աղյուսակը պարունակում է յուրաքանչյուր թեմայի յուրացման տոկոսը և թեմայի անվանումը, որի վրա սեղմելով կստանաք մանրամասն վիճակագրություն: Սեղմելով ցանկացած հղման վրա, կարելի է անցում կատարել «Աշակերտների արդյունքները» բաժին և իմանալ, թե տվյալ թեմայից ինչ առաջադրանքներ է լուծել աշակերտը և ինչքանով է այդ նրա մոտ ստացվել:
Ուշադրություն. «Աշակերտների արդյունքները» բաժնում տրված են հաշվարկներ՝ առաջադրանքների թվաքանակի, դրանց կատարման վրա ծախսված ժամանակի և դրանք կատարելու փորձերի քանակի մասին: Այդ ամենը կօգնի հասկանալ, թե աշակերտը որ առաջադրանքների կատարման մեջ է դժվարացել, կամ հակառակը, հաջողությամբ է կատարել:
Վերջին 30 օրերի վիճակագրություն
Էջով ներքև իջնելով, Դուք կգտնեք երեխայի անցած 30 օրերի արդյունքների վիճակագրությունն՝ ըստ հետևյալ ցուցանիշների.
• վաստակած միավորների քանակը.
• վարժանքների վրա ծախսած ընդհանուր ժամանակը,
• առաջադրանքների կատարելու միջին արագությունը,
• կատարած առաջադրանքների քանակը,
• առաջադրանքների ճիշտ կատարման համար երեխայի կատարած փորձերի միջին քանակը,
• առաջադրանքները կատարելու փորձերի ընդհանուր քանակը:
Տվյալ բաժինը կօգնի Ձեզ համեմատել երեխայի ընթացիկ արդյունքները նախորդ ժամանակահատվածներում ունեցած արդյունքների, ինչպես նաև այլ երեխաների ցուցանիշերի հետ:
Ուշադրություն. տվյալների համեմատության ժամանակ ՁԵր երեխայի արդյունքները երևում են շրջանակների մեջ գծից վերև, իսկ համեմատության համար արդյունքները՝ շրջանակների մեջ գծից ներքև: Կանաչ գույնով շրջանակի մեջ նշված են երեխայի հաջողությունները: Նարնջագույն շրջանակը ցույց է տալիս, որ երեխան կարող է բարելավել իր արդյունքները:
Վիճակագրության պատմություն
Ավելի վաղ շրջանի տվյալները ստանալու համար կարող եք օգտվել «Վիճակագրության պատմություն» էջից, որտեղ պահպանվում է Ձեր երեխայի աշխատանքների վերջին երկու տարիների վիճակագրությունը՝ ըստ ամիսների:
Ուշադրություն. «Արագություն» պարամետրը ցույց կտա Ձեզ, թե երեխան ինչ արագությամբ է յուրացնում կայքի նյութերը: Տվյալ ցուցանիշը հաշվարկվում է մեկ ժամում վաստակած միավորների հիման վրա:
Ստուգողական աշխատանքներ և Իմ+ բաժանորդագրություն
«Ստուգողական աշխատանքներ» հատվածը պարունակում է ուսուցչի կողմից հանձնարարված ստուգողական և տնային աշխատանքների ցանկը:
Էջի վերջում տեղադրված է Իմ+ ծառայության պատուհանը: Այստեղ Դուք կարող եք իմանալ Իմ+ բաժանորդագրության գործողության ժամկետը:
ՈՒշադրություն. Իմ+ բաժանորդագրություն ձեռք բերելու դեպքում Դուք և Ձեր երեխան կստանաք էլեկտրոնային օգնական, որը բացատրում է յուրաքանչյուր առաջադրանքը և դրա լուծման քայլերը: Այն զգալիորեն կնպաստի աշակերտի կողմից նյութի յուրացմանը: Բաժանորդագրվեք Իմ+ ծառայությանը: